«Մենք բոլորս, բոլոր հանրահավաքներից էլ ունենք մեծ ակնկալիքներ, սա պայքարի սահմանադրական մի միջոց է, որում խոսվում է իշխանությունների կատարած սխալների մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Լինենք Տեր Պետությանը» հ/կ նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Արմեն Համբարձումյանը:
Նրա խոսքով` իշխանությունները պարզապես ժամանակ են ձգում, «զբաղվում ռեստորաններ ու խանութներ բացելով»:
«Այս երեք տարվա մեջ ոչ մի լավ բան չարեցին, գնալով ծանրանում է սոցիալական վիճակը, արտաքին քաղաքականություն ընդհանրապես Հայաստանում այսօր չի գործում: Չանդրադառնամ հայ-թուրքական պայմանագրերին, Արցախի հետ կապված խնդիրներին»,- ասել է ՀԱԿ անդամը: