Եթե այս իրավիճակում ՀՀ Ազգային Ժողովը Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը չընդունի մեծ օրակարգ, դա նշանակում է, որ մենք ինքնակամ գնում ենք կապիտուլյացիայի: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Այս հարցը քվերակության չդնելը և օրակարգից դուրս մղելը շատ վտանգավոր է. Անհրաժեշտ է քառօրյայի օրակարգից մեծ օրակարգ տեղափոխել այն»,- նշել է Սաֆարյանը:
«Թե օրակարգից դուրս մղվելու ուղերձն է վտանգավոր, թե նաև միգուցե քաղաքական նկատառումներով քվերակության ժամանակ ճիշտ դիրքորոշում չարտահայտելը»,- ասել է բանախոսը և ստեղծված իրավիճակից լավագույն լուծում համարել քառօրյայի օրակարգից հարցը մեծ օրակարգ տեղափոխելը:
«Ստեղծված իրավիճակը Հայաստանի անկախության, ինքնիշխանության, ինքնավարության ուղղակի լրջագույն արտահայտությունն է»,- իր խոսքը եզրափակել է Ստեփան Սաֆարյանը: