Home / Հայաստան / Կոռուպցիան պետական քաղաքականություն է դարձել. Սարգսյան

Կոռուպցիան պետական քաղաքականություն է դարձել. Սարգսյան

Կոռուպցիան մեր երկրում աննկարագրելի չափեր է ստացել, հանրահավաքին իր ելույթի ժամանակ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

«Ակնհայտ է, որ կոռուպցիան պետական քաղաքականություն է դարձել», – նշել է Սարգսյանը:

Նրա կարծիքով` յուրաքանչյուր պաշտոնյա` նախարարը, պատգամավորը, իրենց համար ստեղծում են բարգավաճելու հնարավորություն, և այդ իրավիճակից դուրս գալու ելքը արտահերթ ընտրություններն են:

Արամ Սարգսյանը նաև անդրադարձել է ՀԱԿ-ի ծրագրերին և նպատակներին, որոնք են «Ղարաբաղի հարցի լուծումը, կոռուպցիան արմատախիլ անելը և խաղաղության վերադարձը մեր տներ»:

«Ոչ մի ծրագիր իրականություն չի դառնա, եթե չկա հավատ: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ իրենից է կախված այս երկրի ճակատագիրը», – նշել է Սարգսյանը: