Readers’ Choice Awards-ի կողմից 2010 թվականի Եվրոպայի լավագույն քաղաք է ճանաչվել իտալական Ֆլորենցիան:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ երրորդ տեղում է հայտնվել Բարսելոնան:
1988-ից սկսած՝ Conde Nast Traveler տուրիստական ամսագրի ընթերցողները մասնակցում են ամսագրի վեբ-կայքում իրականացվող հարցմանը և որոշում աշխարհի լավագույն հյուրանոցները և զբոսաշրջության առավել հարմարավետ գոտիները:
Սան-Ֆրանցիսկոն հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ի քաղաքների մեջ, իսկ Բանգկոկը համարվել է լավագույն ասիական քաղաք: Վանկուվերն ու Կվեբեկը զբաղեցրել են առաջին երկու տեղերը՝ «նոր աշխարհի» լավագույն քաղաքն անվանակարգերում:
Հյուսիսային Եվրոպայի լավագույն հյուրանոց է ճանաչվել Բուդապեշտի Four Seasons Gresham Palace-ը: Բրիտանական կղզիներում հաղթող է ճանաչվել Լոնդոնի Milestone Hotel հյուրանոցը: Դուբայի Park Hyatt-ը լավագույնն է ճանաչվել Մերձավոր Արևելքում:
Աշխարհի լավագույն ավիաընկերություն է ճանաչվե Singapore Airlines-ը: Etihad Airways և Emirates-ը զբաղեցրել են հաջորդ երկու տեղերը:
Հյուսիսային Ամերիկայի ավիաընկերությունների շարքում առաջատարն է Virgin America-ն: