Պետք է ընդունել, որ վերջին տարիներին բարելավվել է սննդամթերքի որակը, տեսականին է մեծացել, բարձրացել է նաև հացի որակը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասել է Սպառղների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Սննդամթերքի մասին խոսելիս` նա նաև նշել է ոլորտի բացասական կողմերը: Մասնավորապես, բանախոսն անդրադարձել է ապրանքների վրա ամսաթվերի, կալորիականության ցուցանիշի և արտադրողի անվան բացակայությանը, որը հաճախ է հանդիպում:
«Ըստ մեր հաշվարկների` այս ոլորտում թերությունները կազմում են 35 տոկոս»,- հավելել է Արմեն Պողոսյանը:
Նա նշել է, որ այժմ կա նաև հացի հետ կապված խնդիր. այսօր մենք հաց գնելիս գնում ենք որոշակի քանակությամբ օդ:
«Հատուկ միջոցներով այնպես են կարողանում անել, որ հացը մեծ երևա, բայց դրա մի մասը պարզապես օդ է», – հայտարարել է Պողոսյանը: