Այս րոպեներին Մատենադարանի տարածքում ընթացող ընդդիմության հանրահավաքին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ հենց նոր իրեն Հելսինկիից զանգահարել է Արամ Մանուկյանը և խնդրել է փոխանցել հետևյալ տեղեկությունները.
«Հելսինկիում հավաքվել են աշխարհի 37 երկրներից 86 լիբերալ կուսակցությունների ներկայացուցիչներ, և Հելսինկիի համաեվրոպական համաժողովում միաձայն ընդունվել է Հայաստանում քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը:
Նրանք ևս մեկ անգամ փաստել են, որ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը հաստատված փաստ է, և կոչ են անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել քաղաքական հետապնդումները»: