75-ամյա Արմեն Ջիգարխանյանը, ով օրեր առաջ տեղափոխվել է հիվադանոց, իր պահվածքով հիացրել է բժշկական ողջ անձնակազմին: Դերասանը կտրականապես հրաժարվել է որևէ արտոնությունից, այդ թվում` պալատում անհատական սնունդի հնարավորությունից, գրում է Lifenews-ը:
Ջիգարխանյանը սովորական քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել մի քանի օր առաջ` շնչառության հետ կապված խնդիրների պատճառով: Հետազոտելով դերասանին` բժիշկները որոշում են կայացրել, որ նա անպայման պետք է հիվանդանոցում մնալ:
Արդեն քանի օր է` չնայած առողջական խնդիրներին, Ջիգարխանյանը շարունակում է ուրախացնել բուժանձնակազմին և այլ հիվանդներին:
«Այստեղ ինձ վախեցնում են: Ասում են` եթե մի քանի անգամ էլ նման բան կրկնվի, կարող է` էլ չզարթնեմ: Գիշերները չեմ կարողանում քնել, չեմ կարողանում շնչել: Շնչառությունս խախտված է և օրգանիզմս թթվածին չի ստանում»,- ասում է դերասանն ու միանգամից կատակում. «Այ, այդքան բարի են»:
Ջիգարխանյանը դարձել է հիվանդանոցի ուրախությունը: Ողջ բաժանմունքում միայն նրա մասին են խոսում: Նշենք, որ երբ սնունդը պալատ են բերել` որպես VIP հիվանդի, նա հրաժարվել է:
«Ի՞նչ է` ես հաշմանդա՞մ եմ: Կգնամ ճաշարան, ինչպես բոլոր մնացած հիվանդները: Ես ժողովրդական արտիստ եմ, և կուտեմ ժողովրդի հետ»,- ասել է Ջիգարխանյանը: