Ֆլորիդայի քահանա Թերի Ջոնսը, ով մտադիր էր սեպտեմբերի 11-ին այրել Ղուրանը, ավտոմեքենա է նվեր ստացել, գրում է Associated Press գործակալությունը:
Ղուրանի այրման շուրջ ծավալված սկանդալի ամենաբուռն պահին Նյու Ջերսի նահանգի ավտոդիլերներից մեկը` Բրեդ Բենսոնը, տեղի ռադիոյում մի գովազդային հոլովակ էր տեղադրել, որտեղ քահանային խոստացել էր 2011 տարվա Hyundai Accent մակնիշի մեքենա նվիրել, եթե վերջերս հրաժարվի մահմեդականների սուրբ գիրքն այրելու մտադրությունից:
Բենսոնը բավական զարմացել էր, երբ քահանայի ներկայացուցիչները կապվել էին նրա հետ և ցանկացել վերցնել խոստացված մեքենան: Գործարարը մտածել է, թե դա կատակ է, և խնդրել է ուղարկել իրեն Թերի Ջոնսի վարորդական իրավունքի պատճենը: Բենսոնի խնդրանքը կատարվեց. քահանան ուղարկեց նրան իր վարորդական իրավունքի պատճենը:
Քահանա Թերի Ջոնսը ավելի ուշ հայտարարել է, որ Ղուրանը չայրելու որոշումը կապված չէ Բենսոնի առաջարկի հետ. նվերի մասին նա իմացել է սկանդալից շաբաթներ անց: