Ամերիկացի հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոն երկու ժամ է անցկացրել Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով: Անձնագրային կետում պարզվել է, որ Դե Նիրոյի վիզան սխալ է ձևակերպված, հաղորդում է Lifenews-ը:
Սխալն ուղղելուց հետո դերասանը լքել է օդանավակայանը` մեկնելով Մոսկվայի կենտրոնում գտնվող իր ռեստորանը, որպեսզի ներկայացնի Stone կինոնկարը, որը ռուսական վարձույթում կհայտնվի հաջորդ շաբաթվա սկզբին:
Նշենք, որ սա դերասանի թվով վեցերորդ այցելությունն է Մոսկվա: Այս անգամ Ռոբերտ Դե Նիրոն կմնա Մոսկվայում մի քանի օր: