Ֆրանսիացի հայտնի դերասանուհի Բրիջիտ Բարդոն կարող է առաջադրել իր թեկնածությունը 2012թ. նախագահական ընտրություններին: Նման առաջարկով դերասանուհուն դիմել են տեղացի բնապահպանները: Նման քայլով Բարդոն կկարողանա ևս մեկ անգամ բարձրացնել կենդաների պաշտպանության խնդիրը:
Նշենք, որ 76-ամյա դերասանուհին բացասաբար է արտահայտվում Ֆրանսիայի ներկայիս նախագահ Նիկոլա Սարկոզիի և նրա կառավարության մասին: Բրիջիտ Բարդոյի հիմնադրամը հրապարակել է նախագահին հասցեագրված դերասանուհու նամակը, որտեղ նա հայտնել է Սարկոզիին բնապահպանների առաջարակն ընդունելու հավանականության մասին, հաղորդում է Эхо Москвы-ն: