Այսօր Facebook սոցիալական ցանցի իր էջի միջոցով գրող-հրապարակախոս, երգիչ, արվեստաբան Վահրամ Թաթիկյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 20-ին, ժամը 12-ից սկսում է անժամկետ հացադուլ:
«Բողոքի ծայրահեղ այս միջոցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի այն որոշման է, ըստ որի Պանթեոնի հարևանությամբ` Կոմիտասի անվան զբոսայգում, կառուցվելու է Դելֆինարիա»,- ասված է Թաթիկյանի հաղորդագրության մեջ:
Թաթիկյանը պահանջում է Պանթեոնը ընդգրկել պատմամշակութային հուշարձանների ցանկում:
Հիշեցնենք, որ Դելֆինարիայի կառուցման նախագիծը Հայաստանում իրականացնում է ուկրաինական «Ներում» ընկերությունը: 4 դելֆինները, 2 ծովային կատուները, 1 ջրառյուծը Երևան կբերվեն Օդեսայից: