Home / Հայաստան / Ընդդիմությունը կփորձի օգտագործել Հայաստանում անցկացվող միջազգային ֆորումը. քաղաքագետ

Ընդդիմությունը կփորձի օգտագործել Հայաստանում անցկացվող միջազգային ֆորումը. քաղաքագետ

Վաղը Երևանում կայանալիք միջազգային ֆորումը բացառիկ ֆորում չէ. այն պարբերաբար անցկացվում է արևելաեվրոպական տարբեր երկրներում:

Պատասխանելով Epress.am-ի այն հարցին, թե ինչ կտա Հայաստանին «Ժողովրդավարություն հանուն ապագայի» միջազգային ֆորումի անցկացումը, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասել է նաև, որ նաև ներքաղաքական սրացումներ կլինեն, և պատահական չի համարել Հայ Ազգային Կոնգրեսի հերթական միջոցառման անցկացումը հենց ֆորումի օրը նշանակելը:

«Նման ֆորումներում ժողովրդավարություն բառը գոնե մեկ անգամ կհնչի, և ընդդիմությունը կփորձի առավելագունս այդ փաստն օգտագործել»,- նշել է Սերգեյ Մինասյանը: