Իսրայելական «Elbit Systems» ընկերությունը մտադիր է ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնել ադրբեջանական բանակի Т-72 տանկերը, հաղորդում է APA գործակալությունը:
Ընկերության և ադրբեջանական կողմի միջև համապատասխան համաձայնագիր է կնքվել:
Մինչ այդ «Elbit Systems» ընկերությունն այս ծրագրի շրջանակներում արդեն իսկ որոշ աշխատանքներ է իրականացրել: Նախիջևանում նմանատիպ գործունեություն իրականացրել է նաև թուրքական «ASELSAN» ընկերությունը, սակայն ադրբեջանական կողմը նախընտրել է աշխատել «Elbit» ընկերության հետ: