Home / Հայաստան / Լուկաշենկոն և Ալիևը Սարգսյանից ավելի լավ են վերաբերվում Վրաստանին. հարցում

Լուկաշենկոն և Ալիևը Սարգսյանից ավելի լավ են վերաբերվում Վրաստանին. հարցում

Վրացական «Կվիրիս պալիտրա» թերթի հարցման համաձայն` այդ երկրում Վրաստանի նկատմամբ ամենաբարյացակամ տրամադրված արտասահմանցի քաղաքական գործիչն է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նրա օգտին է քվեարկել թերթի կողմից նախաձեռնած հարցման մասնակիցների 8,15 տոկոսը:

Երկրորդ տեղում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` 6,72 տոկոս, երրորդը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենն է` 6,32 տոկոս:

Նրանց հետևում են Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցման արդյունքում հավաքել է ձայների 1,89 տոկոսը և հանգրվանել է 9-րդ հորիզոնականում:

Հարցմանը մանսակցել է 477 մարդ: