Home / Հայաստան / Հայ տղամարդու դեմ քրեական գործ են հարուցել ուրիշի սխալի պատճառով

Հայ տղամարդու դեմ քրեական գործ են հարուցել ուրիշի սխալի պատճառով

Մերձմոսկովյան Լոբնյա քաղաքի ներքին գործերի պարեկային բաժանմունք է դիմել տեղի խնայբանկի գանձապահը` մեղադրանքներ ներկայացնելով մի տղամարդու դեմ, ում նա մեծ քանակությամբ գումար է հանձնել տարադրամի փոխանակման կետում:

Պարզվել է, որ հայ տղամարդը տարադրամի փոխանակման կետ է եկել` 2 հազ. ԱՄՆ դոլարը ռուբլիով փոխանակելու մտադրությամբ, սակայն գանձապահը անփութորեն փոխանակել է վերոնշված գումարը 20 հազ. ԱՄՆ դոլարին համրժեք ռուբլիներով: Հասցրած վնասի չափը կազմել է ավելի քան 500 հազ. ռուբլի, հաղորդել է իրավապահ մարմնի ներկայացուցիչը:

«Интерфакс»-ի հաղորդմամբ` հային ձերբակալել և բերման են ենթարկել բաժանմունք, որտեղ վերջինս խոստովանել է, որ փողերը գողանալու մտադրություն չի ունեցել: Նա նաև ասել է, որ, հայտնաբերելով, որ գանձապահն իրեն ավելորդ գումար է տվել, որոշել է անձամբ վերադարձնել այն: Այնուամենայնիվ, դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: