Home / Армения / Ուսամա բեն Լադենն ապրում է շքեղ պայմաններում, այլ ոչ թե քարանձավում

Ուսամա բեն Լադենն ապրում է շքեղ պայմաններում, այլ ոչ թե քարանձավում

«Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսումա բեն Լադենը բնակվում է Պակիստանի հյուսիս-արևմուտքում` իր տեղակալ Այման ազ Զավահիրիի հարևանությամբ, հաղորդում է CNN-ը:

«Ալ-Ղաիդայի անդամներից ոչ ոք չի ապրում քարանձավում»,- հայտնել է ՆԱՏՕ-ի անանուն աղբյուրը:

Ըստ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչի` Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները զբաղված են բեն Լադենի և նրա զինակիցների կենտրոնացված որոնողական աշխատանքներով: Նա նաև հավելել է, որ Պակիստանի հատուկ ծառայությունները հսկում և թաքցնում են բեն Լադենին: