Home / Армения / Ռոբերտ Քոչարյանը կապ չունի ԱՄՆ-ում ձերբակալված մաֆիոզի հետ. խոսնակ

Ռոբերտ Քոչարյանը կապ չունի ԱՄՆ-ում ձերբակալված մաֆիոզի հետ. խոսնակ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքում է անցած շաբաթ ԱՄՆ-ում ձերբակալված «Պզո» մականունով Արմեն Ղազարյանի հետ նախկին նախագահի կապերի մասին ընդդիմադիր շրջանակների պնդումները:

«Բնականաբար, ես հերքում եմ նման պնդումները, և մեկ անգամ չէ, որ հերքել եմ», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Սողոմոնյանը հերքեց նաև այն հրապարակումները, թե Արմեն Ղազարյանը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հարսանեկան արարողությանը:

«Նույնիսկ ինձ լուսանկար են ուղարկել` ճանաչելու համար, բայց բոլորովին այլ մարդու լուսանկար էր», – ընդգծեց նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը: