Նախորդ շաբաթ օրը Վրաստանի Սահամանդրական անվտանգության բաժանմունքից հայտնել են, որ մարդ առևանգելու կասկածանքով Վրաստանի երեք քաղաքացի է ձերբակալվել, այդ թվում` հայտնի քաղաքական գործիչ Էդուարդ Սուրմանիձեն, ով ավելի վաղ զբաղեցնում էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնը:
«Ձերբակալվածները մեղադրվում են նրանում, որ անօրինական կերպով սահմանափակել են Վրաստան ժամանած գերմանացի ներդրողի ազատությունը և սպառնալով` ստիպել են նրան 270 հազար դոլար վճարել»,- ասել է Սահմանդրական անվտանգության բաժանմունքի ղեկավարի տեղակալ Սոսո Տոպուրիձեն: Եթե կասկածյալների մեղավորությունն ապացուցվի, ապա նրանց 10 տարվա ազատազրկում է սպառնում, հաղորդում է Новости-Грузия-ն:
Հիշեցնենք, որ 1999 թվականին Էդուարդ Սուրմանիձեն Խորհրդարանի խոսնակն էր, ով «վարդերի հեղափոխությունից» հետո հիմնել է «Հանուն դեմոկրատական Աջարիայի» կուսակցությունը: Վերջին տարիներին ակտիվ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել: