Համաձայն լուրերի, ՀՀ իշխանությունները քննարկում են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին պաշտոնանկ անելու հարցը, գրում է պարբերականը:
Հնարավոր թեկնածուների շարքում նշվում է նաև ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի անունը: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արման Սահակյանը վաղուց է մտածում նախարարական այս պորտֆելը զբաղեցնելու մասին, հետևաբար` չի բացառվում, որ նման լուրերի հեղինակը հենց նույն շրջանակն է: