Իտալացի հանրահայտ երգիչ Ալ Բանո Կառիզին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Անվանի երգիչը գերատեսչության բարձրագույն պարգևին արժանացել է համաշխարհային երաժշտարվեստում ունեցած նշանակալի ներդրման, հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև բարեգործական ծրագրերին գործուն մասնակցություն ունենալու համար, հայտնում է ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: