Անջելինա Ջոլիին երկրորդ փորձից հաջողվել է Բոսնիայից թույլտվություն ստանալ իր առաջին ֆիլմի նկարահանման համար, հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ նախորդ չորեքշաբթի Բոսնիայի և Հերցեգովինայի մշակույթի նախարար Գավրիլո Գրահովացը արգելել էր Ջոլիին նկարահանումներ իրականացնել Բոսնիայի մայրաքաղաք Սարայևոյում և Զենիցա քաղաքում:
Սակայն GK Films-ը, որը պատասխանատու է կինոնկարի արտադրության համար, հայտարարել է, որ թյուրիմացության պատճառը սցենարի վերջնական տարբերակի բացակայությունն է: Վերջնական տարբերակը ստանալուց հետո Բոսնիայի իշխանությունները կանաչ լույս են տվել նկարահանումներին:
Հիշեցնենք, որ Ջոլին առաջին անգամ հանդես է գալիս որպես ռեժիսոր` ֆիլմ նկարահանելով սերբ տղայի և բոսնիացի աղջկա սիրո մասին, ովքեր պատերազմի պատճառով այդպես էլ չեն կարողանում միասին լինել: