Հայ Ազգային Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կկայանա նոյեմբերի 9-ին: Այս մասին այսօր Մատենադարանի հարթակից հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքով` դա տեղի կունենա Երևանում անցկացվելիք միջազգային համաժողովի առթիվ, որը կայանալու է Եվրոմիության հովանու ներքո և նվիրված է լինելու Հայաստանում մարդու իրավունքների վիճակին։