Նախկինում հանրահայտ ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիյկաարդը, ով մարզում է թուրքական «Գալաթասարայը», ստիպված կլինի լքել իր պաշտոնը: Երեկ երեկոյան ակումբի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել ազատել հոլանդացուն աշխատանքից, հաղորդում է Milliyet-ը:
Այժմ ակումբի ներկայացուցիչները պատրաստվում են դիմել Թուրքիայի հավաքականի նախկին մարզիչ Ֆատիհ Թերիմին: Եթե Թերիմը հրաժարվի գլխավորել թիմը, ակումբը կարող է քննարկել արտասահմանցի մասնագետ հրավիրելու հարցը:
Նշենք, որ Ֆրնակ Ռիյկաարդի օրոք «Գալաթասարայը» Թուրքիայի առաջնությունում զբաղեցնում է 9-րդ տեղը, ինչը անընդւոնելի է երկրի ամենահայտնի ակումբներից մեկի ղեկավարների համար:
Ռիյկաարդը որպես ֆուտբոլիստ Հոլանդիայի հավաքականի կազմում 1988թ. նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նրա լավագույն նվաճումը որպես մարզիչ` 2006թ. «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների Լիգայում հաղթանակն է:
Նախկինում հանրահայտ ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիյկաարդը, ով մարզում է թուրքական «Գալաթասարայը», ստիպված կլինի լքել իր պաշտոնը: Երեկ երեկոյան ակումբի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել ազատել հոլանդացուն աշխատանքից, հաղորդում է Milliyet-ը:
Այժմ ակումբի ներկայացուցիչները պատրատսվում են դիմել Թուրքիայի հավաքականի նախկին մարզիչ Ֆատիհ Թերիմին: Եթե Թերիմը հրաժարվի գլխավորել թիմը, ակումբը կարող է քննարկել արտասահմանցի մասնագետ հրավիրելու հարցը: