Հայաստանի պատանեկան հավաքականը ձախողեց մեկնարկը Եվրոպայի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների առաջնության որակավորման փուլում:
Մեր թիմն ընդգրկված է 11-րդ ենթախմբում Իսրայելի, Լիտվայի և Իսպանիայի հավաքականների հետ: Լիտվայում անցկացվող մրցաշարի 1-ին տուրում Հայաստանի պատանիները 0:3 հաշվով պարտություն կրեցին Իսրայելից:
Մրցակիցը երկու գնդակ էր խփել արդեն խաղի 5-րդ րոպեին, իսկ հանդիպման վերջնամասում հաշիվը դարձավ 3:0 հօգուտ իսրայելցիների:
Նշենք, որ խմբից հաջորդ փուլ են դուրս գալու 2 թիմեր, սակայն մեր հավաքականի առջև այժմ բարդ խնդիր է կանգնած, քանի որ մեր հաջորդ մրցակիցն է Իսպանիայի ընտրանին, որը 6:0 հաշվով պարտության մատնեց լիտվացիներին: