Հոկտեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Յերեմիչին, ով Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին մասնակցելու նպատակով:
ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժնի հաղորդմամբ, Սերբիայի արտգործնախարարը ներկայացրել է Կոսովոյի հիմնախնդրին առնչվող զարգացումները:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, նախարար Նալբանդյանը նշել է, որ միջազգային հանրությունը` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքեր է գործադրում հակամարտությունը լուծելու ուղղությամբ, սակայն միջնորդների առաջարկությունները մերժող ադրբեջանական դիրքորոշման պատճառով չի հաջողվում լուրջ առաջընթաց արձանագրել բանակցություններում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ: