Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքի սկզբում ելույթ ունեցավ Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Ելույթի սկզբում նա ողջունեց բոլոր նրանց, ովքեր այսօր մասնակցել են 6 ժամանոց պիկետին, որը տեղի է ունեցել Կառավարության ընդունելությունների տան մոտ:
«Պիկետի արդյունքները շուտով կտեսնենք»,- հայտարարել է Լևոն Զուրաբյանը:
Նա նշել է, որ հանրահավաքը հատուկ է անցկացվում «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի առաջին օրը, քանի որ, Զուրաբյանի խոսքով, «սա մեզ համար փայլուն հնարավորություն է կեղծված ընտրություններից, մարտի 1-ից հետո առաջացած ճգնաժամը ներկայացնել Եվրոպայի ժողովրդին և միջազգային հանրությանը և մեր պահանջները բարձրացնել»: