Այսօր առավոտյան Չեչնիայի Հանրապետության խորհրդարանում իրականացված ահաբեկչական գործողությունների հետևանքով 3 մարդ զոհվել է, իսկ 17-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, հաղորդում է lenta.ru-ն:
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախնական տվյալների համաձայն` զոհվածներից երկուսը ոստիկաններն են, իսկ մեկը` շարքային քաղաքացի: 17 տուժածներից 6-ը ոստիկանական բաժանմունքից են, իսկ 11-ը շարքային քաղաքացի են:
Տեղեկատվություն կա, որ Խորհրդարանի շենքը կարող է ականապատված լինել: Այժմ խորհրդարանի տարածքում հատուկ գործողություններ են իրականացվում ենթադրյալ ականները գտնելու նպատակով:
Հիշեցնենք, որ այսօր ահաբեկիչները մեքենայով Չեչնիայի խորհրդարանի տարածք են մտել պատգամավորների ավտոմեքենաների hետևից: Ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, իսկ մյուս երկուսը շենք են մտել և հրաձգություն են սկսել: Հատուկ ստորոբաժանումների իրականացված գործողությունների արդյունքում զինյալներին ոչնչացրել են: