Հիմնվելով բազմաթիվ բողոքների վրա` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նամակով դիմել է Facebook-ի ադմինիստրացիային, որտեղ մասնաորապես ասվում է.
«Հարգելի Facebook վեբ-կայքի ադմինիստրացիա, հայտնում ենք, որ ձեր կայքում անհայտ անձանց կողմից բացված, այսպես կոչված, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի էջը HUMAN RIGHTS DEFENDER OF THE REPUBLIC OF ARMENIA կարող է մոլորության մեջ գցել Facebook-ից օգտվողներին և հատկապես` մեր բազմաթիվ դիմումատուներին:
Բացի դա, մենք ունենք հավաստի տեղեկատվություն, որ այդ էջում գրանցված 700-ից ավելի անդամների որոշ մասը անդամակցել է վերոնշյալ խմբին` թյուրիմացաբար կարծելով, որ այն իսկապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի էջն է:
Ավելին` մեր աշխատակիցները, հետաքրքրությունից դրդված, դարձել են այդ էջի անդամներ` ստուգելու, թե ինչ բնույթի հաղորդագրություններ կստանան: Պարզվել է, որ հիմնականում էջի պատասխանատուներն իրենց անդամներին ուղարկում են տարբեր ապրանքների վաճառքը խրախուսող գովազդներ:
Մենք մեր անհանգստությունը և բողոքն ենք հայտնում վերոնշյալի կապակցությամբ և պաշտոնապես խնդրում փակել տվյալ էջը»: