«Հայաստանի մասի՞ն եք հարցնելու, թե՞ Ֆորումի»,- երեկ լրագրողներից հետաքրքրվել է ԵԽԽՎ փոխնախագահ, Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը:
Մինչև վերջ չլսելով պատասխանը, թե իրենից հարցազրույց են խնդրում բոլոր հայ լրագրողները` Պրեսկոտը ասել է. «Շատ լավ, շնորհակալություն, ցտեսություն»:
Շարունակությունը նույն ոգով էր. «Ա1+»-ի թղթակիցն այնուամենայնիվ հետաքրքրվեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ իր հանդիպման մասին, և պրն Պրեսկոտը զայրացած արձագանքեց. «Ես Հայաստանի մասին չեմ խոսում: Ես այլ գործով եմ եկել», և թղթով հարվածելով` մի կողմ հրեց «Ա1+»-ի ձայնագրիչը: