Home / Армения / «Հրապարակ». Երևանի պետհամալսարանում պաշտոնյան ծեծել է ուսանողին

«Հրապարակ». Երևանի պետհամալսարանում պաշտոնյան ծեծել է ուսանողին

Երևանի պետական համալսարանի ուսխորհրդի շուրջ թեժացող կրքերի մասին շարունակում է տեղեկացնել օրաթերթը:

ԵՊՀ ուսանողներն այս օրերին ստորագրություներ են հավաքում ուսխորհուրդը լուծարելու համար: ԵՊՀ ուսխորհուրդը` Ցոլակ Հակոբյանի գլխավորությամբ, բավական ազդեցիկ կառույց է համալսարանում ու զգալի ազդեցություն կարող է ունենալ ռեկտորի ընտրության արդյունքերի վրա: Ստորագրահավաքը, ըստ որոշ աղբյուրների, նախաձեռնել է ԵՊՀ գլխավոր ինժեներ Արմեն Հարությունյանը, որը ռեկտոր Արամ Սիմոնյանի դեռևս ոչ պաշտոնական նախընտրական շտաբի պետն է լինելու: Հարությունյանը ուսանողներին ստիպում է ստորագրել սպիտակ թղթերի վրա ու չի ասում` ինչ նպատակով, հետո դրանց վրա լրացնում են ԵՊՀ ուսխորհրդի լուծարման տեքստը: Ընդվզողներին սաստում է, որ կհեռացնի համալսարանից: Ոմանց անգամ ծեծի է ենթարկել: Մի քանի օր առաջ նրա կողմից ծեծի է ենթարկվել ծնողազուրկ ուսանողներից մեկը, ով գիշերային պահակ է աշխատում համալսարանում: Այն ուսանողները, որոնք դժգոհ են այս գործընթացներից, դեռևս վաղ են համարում խոսել ու տեսակետ հայտնել: Սակայն առաջիկայում նրանք մանրամասն կխոսեն ԵՊՀ-ում խմորվող իրադարձությունների մասին: