Երևանում անհայտ անձինք պղծել են Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որը բացվել էր 2006 թվականին: Հուշարձանի վրա կարմիր ներկով սվաստիկա են պատկերել և հայերենով գրել են «Մահ ջհուդին», հաղորդում է «Armenia Today»-ը:
Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը խորհրդանշում է հրեաների տառապանքը: Հուշարձանը տեղակայված է Երևանի կենտրոնում ` Օղակաձև այգու տարածքում: