«Չեմ պատկերացնում, ինչից ելնելով է նա այդպիսի հայտարարություն անում»: ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսօրվա մամուլի ասուլիսին այսպես է մեկնաբանել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն-Տեր-Պետրոսյանի երեկվա հանրահավաքին հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ միջազգային հանրության համբերությունն արդեն սպառվում է:
Հովհաննես Սահակյանն իր տեսակետն է հայտնել նաև Epress.am-ի այն դիտարկման մասին, որ օրեր առաջ Եվրոպայի լիբերալ կուսակցությունների դաշինքը փաստաթուղթ է ստորագրել, որում նշվում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ և ՀՀ իշխանություններին պահանջ ներկայացվում անհապաղ ազատ արձակել նրանց:
«Սա նորմալ միջազգային գործընթաց է, բազմաթիվ անգամներ եղել են նմանատիպ զեկույցներ: Ես ասում եմ, որ Հայաստանում քաղաքական հայացքների համար դատապարտված անձինք չկան»,- ասել է ՀՀԿ պատգամավորը:
Նկարը` report.am: