Ֆրանսիայում շարունակվող գործադուլները հսկայական մասշտաբներ են ստանում: Այսօր վաղ առավոտյան գոծադուլավորները արգելափակել են Ֆրանսիայի խոշորագույն քաղաքներից մեկի` Մարսելի օդանավակայանը:
AFP-ի հետ զրույցում բողոքողներից մեկը նշել է, որ իրենք չեն շարժվի տեղից մինչև ոստիկանության հատուկ ստորոբաժանումները չտեղահանեն իրենց:
Օդանավակայանի խոսնակի հաղորդմամբ` ցուցարարներն արգելափակել են օդանավակայանի մի մասը միայն, սակայն դրա հետևանքով լուրջ խցանումներ են առաջացել:
Նշենք, որ գործադուլների շարքը Ֆրանսիայում շարունակվում է արդեն 6 օր: Ցուցարարները բողոքում են երկրի կառավարության նոր նախագծի դեմ, համաձայն որի պետությունը մտադիր է թոշակի անցնելու տարիքը 60-ից բարձրացնել մինչև 62, իսկ կենսաթոշակային վճարումներ ստանալու տարիքը` 65-ից բարձրացնել մինչև 67: