Home / Армения / Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 25-ամյա տղամարդու դիակ

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 25-ամյա տղամարդու դիակ

Հոկտեմբերի 20-ին` ժամը 12.42-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին հարակից Հրազդանի կիրճում դիակ է հայտնաբերվել, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած փրկարարները կիրճից դուրս են բերել Երևանի բնակիչ, 25-ամյա Նորայր Մարկոսյանի դին և հանձնել իրավապահ մարմիններին, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: