Թբիլիսիի կենտրոնում Նյու Յորքի կենտրոնական այգու նմանակն են կառուցելու: Նոր այգին ներառելու է «Մզիուրի» այգու և կենդանաբանական այգու տարածքը: Այգին կապօղ օղակ է դառնալու Թբիլիսիի Սաբուրտալո և Վակե թաղամասերի միջև:
Հին «Մզիուրի» այգին ապակե թունելով միանալու է կենդանաբանական այգուն: Այգու տարածքը առանձին գոտիների է բաժանվելու` լինելու են հանգստի համար նախատեսված հատվածներ, ինչպես նաև կրթական ու զվարճանքի կենտրոններ:
Նախագծի վրա աշխատելու են ամերիկացի ճարտարապետները, ովքեր արդեն Թբիլիսի են ժամանել: