Այսօր Մոսկվայի քաղաքային Դուման ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատեց Սերգեյ Սոբյանինի թեկնածությունը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում: Սոբյանինի թեկնածությանը կողմ է քվեարկել 35 պատգամավորներից 32-ը:
Հիշեցնենք, որ նրա թեկնածությունն առաջադրել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Սոբյանինի երդմնակալության արարողությանը տեղի է ունենալու հինգշաբթի` Մոսկվայի քաղաքապետարանի Սպիտակ դահլիճում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: