Ղարաբաղի հարցում Երևանի դիրքորոշումը չի նպաստում բանակցային գործընթացի շարունակությանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արգործնախարար Էլմար Մամեդյարովը` «Միջազգային հարաբերությունների մասնագետների համաժողովի» բացման ժամանակ:
Նախարարը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները և Ադբեջանը շարունակելու են «Հայաստանին բացատրել, որ այսպիսի դիրքորոշում` ելք չէ»:
«Բայց վստահ եմ, որ երկարաժամկետ հեռանկարում ղարաբաղյան խնդրի կարգավորման այսօրվա տարբերակը կբերի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը»,- արտգործանախարարի խոսքերն է մեջբերում 1news.az-ը: