Home / Հայաստան / Ընդունվել է Երևանյան հռչակագիրը

Ընդունվել է Երևանյան հռչակագիրը

Երևանում ավարտվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստը: Եռօրյա աշխատանքային քննարկումների արդյունքում ընդունվել է «Դատախազությունը և անչափահասների գործերով արդարադատությունը» Երևանյան հռչակագիրը:

Այն խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է և կոչված է ապահովելու անչափահասների իրավունքների պաշտպանության սկզբունքների միասնականությունը:

Ընտրվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի բյուրոյի նոր կազմ և նախագահ: 2011 թվականին Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհուրդը կնախագահի Ջոաո Մանուել դա Սիլվա Միգելը (Պորտուգալի), իսկ ներկայիս նախագահ Օլիվյե Դե Բեզնան (Ֆրանսիա) կնախագահի մինչև 2010 թվականի վերջը: Փոխնագահ է ընտրվել Անտոնիո Մուրան (Իտալիա), Ռայա Տոիվայնեն (Ֆինլանդիա) եւ Սեդրիկ Վիսարտ դը Բոկարմը (Բելգիա):