Ռուսաստանի Պետական դումայի չորս խմբակցություններից երեքը` «Եդինայա Ռոսիան», ՌԴ Կոմունիստական Կուսակցությունը և «Սպրավեդլիվայա Ռոսիան», ամենայն հավանականությամբ, կողմ կքվեարկեն պատգամավոր Աշոտ Եղիազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու առաջարկին: Աշոտ Եղիազարյանը մեղադրվում է ՌԴ Քրեական օրեսգրքի «Խմբակային մեքենայություններ իրականացնելու» հոդվածով: Քրեական գործ հարուցելու թույլտվությանը դեմ կվքեարկեն միայն լիբերալ-դեմոկրատները, հաղորդում է РИА Новости-ն:
Խորհրդարանի Ստորին պալատն այսօր քննարկում է Եղիազարյանի նկատմամբ գործ հարուցելու հարցը: Հիշեցնենք, որ նման առաջարկով պատգանավորներին էր դիմել Ռուսաստանի Դաշնության Հետաքննչական հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը:
Քրեական գործ հարուցելու թուլյտվությունը դեռ չի նշանակում, որ պատգամավորն կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից, ասել է Պետդումայի մանդատային հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Գուրովը: