Home / Հայաստան / Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումը կկայանա հոկտեմբերի 27-ին

Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումը կկայանա հոկտեմբերի 27-ին

Հոկտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ, տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահերի միջև եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը կշարունակեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: