Օրաթերթի տեղեկություններով` երեկ ՀՀ կենտրոնական բանկից հայաստանյան բոլոր բանկերին զգուշացրել են, որ իրենց մոտ ստուգումներ են սկսվելու, և բանկերը պետք է հավուր պատշաճի պատրաստված լինեն դրան:
ԿԲ-ին տեղեկացրել են, որ ստուգումներին մասնակցելու են նաև ԱՄՆ հետախուզոթյան դաշնային բյուրոյի (FBI) աշխատակիցները, որոնք Հայաստան են ժամանել հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ձերբակալված հայկական հանցավոր խմբի անդամների կապերը պարզելու նպատակով: Խնդիրն այն է, որ հանցավոր խմբի անդամները խոշոր չափերի գումարներ են տեղափոխել Հայաստան, այդ թվում նաև բանկային փոխանցումների ձևով, և ամերիկացիների ունեցած տեղեկություններով, այդ գումարներն այստեղ լվացվել են, մասնավորապես, անշարժ գույքի հետ կապված գործարքների միջոցով: