Այսօր Տաթևում տեղի կունենա աշխարհում ամենաերկար երկկողմ ուղևորատար ճոպանողու` Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցման հավաստագրման պաշտոնական արարողությունը, գրում է օրաթերթը:
Հավաստագիրը հանձնելու համար Հայաստան է ժամանել Գինեսի ռեկորդակիրների գրքի ներկայացուցիչ Կարիմ Վալերիոն , ով այսօր Հալիձորի կայանից կանցնի Տաթևի կայան ու կչափի ճոպանուղու երկարությունը, որից հետո պաշտոնապես կհայտատարի ճոպանուղու ռեկորդի մասին: Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, ամենաբարձր կետը` 320 մետր: