Home / Армения / Անկախ ոստիկանության ցանկությունից Թեղուտի ակտիվիստները կհավաքվեն Կոմիտասի արձանի մոտ

Անկախ ոստիկանության ցանկությունից Թեղուտի ակտիվիստները կհավաքվեն Կոմիտասի արձանի մոտ

Կենտրոնի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Պետրոսյանը «Թեղուտի պաշտպանության խումբ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հրայր Սավզյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ այսօր անցկացվելիք համերգ-հանրահավաքը` նվիրված Թեղուտի անտառների պաշտպանությանը, արգելված է:

Այս մասին Epress.am-ին հայտնեց ինքը` Հրայր Սավզյանը: Ակտիվիստը նշեց, որ նախաձեռնության Քաղաքապետարանին ուղղված նամակներում երկու վայր էր նշված` Կոնսերվատորիայի դիմաց գտնվող Կոմիտասի արձանի մոտ և Մաշտոց-Սարյան փողոցին հարող տարածքները:

«Քաղապետարանից պատասխան ստացանք, որ չեն առարկի, եթե ակցիան անցակցնենք Վարդան Մամիկոնյան մոտ, սակայն այստեղ վերակարգ ուղարկելու պայմանով», – տեղեկացրեց ակտիվիստը:

Սակայն, ըստ ընթացակարգի, եթե 72 ժամվա ընթացքում նախաձեռնության կողմից ներկայացրած վայրերի վերաբերյալ առարկություն չլինի, համերգ-հանրահավաքը` նվիրված Թեղուտի անտառների պաշտպանությանը, կարող է անցկացվել հենց իրենց նշված վայրերից մեկում, բացատրել է Սավզյանը:

«Ինչն էլ տեղի կունենա այսօր 17:00-ին Կոմիտասի արձանի մոտ», – նշեց ակտիվիստը: