Home / Армения / Հայաստանը վաղ թե ուշ կընդգրկվի ԵՄ-ի կազմում. նամակ

Հայաստանը վաղ թե ուշ կընդգրկվի ԵՄ-ի կազմում. նամակ

Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան վաղ թե ուշ կդառնան Եվրամիության անդամ, ինչը չի կարելի ասել Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների մասին: Այս մասին ասված է Լեհաստանի և Շվեդիայի արտգործնախարարներ Ռադոսլավ Սիկորսկու և Կարլ Բիլդտի` ԵՄ արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Քեթրին Էշթոնին ու ԵՄ հարևան երկրների հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեին ուղղված նամակում:

«ԵՄ սահմանակից որոշ երկրներ եվրոպական են և հատուկ կարգավիճակ ունեն, մյուսները պարզապես շարունակում են մնալ Եվրոպայի հարևանների կարգավիճակում», – ասված է նամակում:

Միևնույն ժամանակ, նամակում որևէ տեղ ասված չէ այն մասին, որ ԵՄ-ը պետք է այդ խմբի համար «ընդլայնվելու հեռանկար» ապահովի:

Ըստ նամակի հեղինակների` նշված վեց երկրները պետք է ընդունեն եվրոպական կանոնները և ստեղծեն օրենսդրություն, որը կհամապատասխանի ԵՄ-ի օրենսդրությանը, ինչպես նաև ազատ առևտրի գոտի ստեղծեն և մասնակցեն եվրոպական նախագծերին:

Այս ամենի հետ մեկտեղ` Լեհաստանի և Շվեդիայի արտգործնախարարները նշում են, որ ԵՄ-ն առաջիկա 10 տարիների հեռանկարով նշված երկրներին իր կազմ չի ընդունի: