Նոյեմբերի 17-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է ընկերական հանդիպում անցկանցել: Այս տեղեկությունը երեկ «Լրացուցիչ ժամանակ» հեռուստահաղորդման ժամանակ հաստատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը` նշելով, որ այս պահին այդ հարցով բանակցություններ են ընթանում:
Մինասյանը, սակայն, չի նշել հնարավոր մրցակցի անունը` խոստանալով տեղեկացնել հանրությանն այն ժամանակ, երբ վերջնական փաստաթուղթը ստորագրված կլինի: