Ռոք-երաժիշտ Մհեր Մանուկյանը Epress.am-ի հետ զրույցում մեկնաբանել է գրող, երգիչ Վահրամ Թաթիկյանի այն խոսքերը, որ այսօրվա համերգ-հանրահավաքի ժամանակ, որը կազմակերպվում է ի պաշտպանություն Թեղուտի անտառներին, ինքը չի կանգնի «Տիգրան Խզմալյանի, Երվանդ Մանարյանի և Մհեր Մանուկյանի կողքին, ում երգի բառերի հեղինակն է Նիկոլ Փաշինյանը, ով ինձանից է թխել»:
Մանուկյանը նշել է, որ ինքը միշտ հարգանքով է վերաբերվել Թաթիկյանի երգարվեստին, և ցավում է, որ վերջինս նման հայտարարություններ կարող էր անել:
«Սա հումորի ժանրից է», – ասել է Մհեր Մանուկյանը:
Մհեր Մանուկյանը «Լավ էլի» խմբի մենակատարն է, ով հաճախ ելույթ է ունենում Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքներին: