Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին տնտեսական ոլորտի գերատեսչությունների ղեկավարների հետ օրերս կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սամցխե-Ջավախք շրջանում ճանապարհային ենթակառուցվածքի զագացումն քաղաքական և տնտեսական նշանակություն ունի երկրի համար:
Ըստ Սահակաշվիլիի` կենտրոնական ճանապարհի վերականգնումը, որը տանում է մինչև Ծալկա քաղաք, նպաստում է հայաբնակ շրջանի ինտեգրմանը երկրի հասարակական-տնտեսական միասնական համակարգին, հաղորդում է Новости Грузия-ն:
«Նոր ճանապարհի շնորհիվ` մենք իրապես կվերականգնենք Սամցխե-Ջավախքի ներուժը, որը, չնայած և խիտ բնակեցված է վիրահայերով, գրեթե ամբողջովին անջատված էր Վրաստանի մյուս շրջաններից անորակ ճանապարհի պատճառով, և մարդկանց համար ավելի հեշտ է եղել հարաբերություններ հաստատել հարևան Հայաստանի հետ և արտահանել սեփական մթերքներն այնտեղ»,- նշել է Վրաստանի նախագահը:
Սահակաշվիլին նաև ընդգծել է, որ նոր ճանապարհը, որը շուտով կվերականգնվի, «շատ կարևոր քաղաքական գործոն ունի. այն, որ այդ շրջանում բնավող մարդիկ հնարավորություն կստանան մասնակցել երկրի մյուս հատվածների կյանքին, բացի այդ, դա իրական հեռանկար է Վրասանի ամենաղքատ շրջաններից մեկի զարգացման համար»:
«Առնվազն 100 հազ. մեր քաղաքացիներ Նինոծմինդայից, Ախալքալաքից և Ախալցխայից ակտիվորեն կներգրավվեն երկրի ընդհանուր տնտեսական գործընթացներին, ինչը նշանակում է, որ նրանք կներդնեն իրենց լուման երկրի տնտեսական ներուժի ամրապնդման մեջ»,- ընդգծել է Սահակաշվիլին: