Home / Հայաստան / 14 տարվա ազատազրկում` Օբամայի վրա մահափորձ ծրագրելու համար

14 տարվա ազատազրկում` Օբամայի վրա մահափորձ ծրագրելու համար

Ամերիկացի Դենիել Կովարտը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման 2008թ. 102 աֆրոամերիկացիների սպանության նախապատրաստման համար: Կովարտի սպանությունների շարանի վերջնական թիրախը պետք է լիներ այն ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբաման, հաղորդում է Associated Press-ը:

Դենիել Կովարտին, ոմ նաև մեղադրվում էր զենքի պահպանման օրենքի խախտման մեջ, սպառնում էր մինչև 18 տարվա ազատազրկում: Նշենք, որ դատավարության ընթացքում ամերիկացին ներողություն է խնդրել բոլոր սևամորթներից և իր առանձին ներողությունն ուղղել Բարաք Օբամային և նրա ընտանիքին: