Հոկտեմբերի 25-ին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը կազմակերպում է բողոքի ցույց, որը կկայանա Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, ժամը 11:00-ին:
Նույն օրը Ազգային Ժողովում մեկնարկող քառօրյայի ընթացքում որոշում է ընդունվելու «Լեզվի և հանրակրթության մասին» օրինագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որի համաձայն Հայաստանում նախատեսվում է բացել օտարալեզու դպրոցներ:
«Ձեր մասնակցությունն անչափ կարևոր է: Միացե՛ք բողոքի ցույցին, հրավիրե՛ք ձեր շրջապատի բոլոր մտահոգված անձանց, տարածե՛ք այս կոչը»,- ասվում է նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ: