Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել Օգյուն Սամասթի գործը շարունակել քննել անչափահասների համար դատարանում: Հիշեցնենք, որ Օգյուն Սամասթը 2007թ. հունվարի 19-ին սպանել էր հայազգի լրագրող, հսարակական գործիչ, հայ-թուրքական «Ագոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին:
Այժմ մարդասպանը 20 տարեկան է, սակայն դատարանը նման որոշում է կայացրել այն հիմքով, որ սպանությունն իրականացնելու պահին Սամասթը 18 տարեկան չկար, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները: